ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացնում են, որ այսուհետ թույլատրվում է տարվա ընթացքում մեկ անգամ մինչև 5 անվանում, յուրաքանչյուրից` երեքական սպառողական փաթեթ քանակով դեղ ներմուծել ՀՀ առանց հավաստագրի:
Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել փոխադրողի կողմից կամ միջազգային փոստային փոխադրումներով ֆիզիկական անձի անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղեր առանց հավաստագրի ներմուծելու կարգում: Մանրամասները՝ հետևյալ հղումով:
Ներմուծման ժամանակ լիազոր մարմնի թույլտվությունը և ներմուծման հավաստագիրը պարտադիր կլինի, եթե դեղերը գերազանց են սահմանված քանակները:
Դեղերը ներմուծելու համար ֆիզիկական անձի և դեղերի վերաբերյալ տվյալները մաքսային մարմնի կողմից հաշվառվում են մաքսային մարմնի միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգում՝ իրականացնելով ներմուծման հսկողություն:
Մինչ ավտոմատացված տեղեկատվական համակարգում տվյալների հաշվառման հնարավորության ներդրումը, դրանց հաշվառումը կիրականացվի մաքսային մարմնի համապատասխան լիազորություններ ունեցող աշխատողների կողմից հաշվառման նոր, առանձնացված համակարգում:
--00--ԱԹ