ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News
«Ձորագետի վրա արդեն իսկ գործում են 4 փոքր հիդրոէլեկտրակայաններ, մեկն էլ այս պահին գտնվում է կառուցման փուլում։ Հիմա էլ ցանկանում են 2 հատ էլ կառուցել Լոռու բերդի հատվածում»։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հայկական բնապահպանական ճակատը։
Սրանք ևս 18 կմ երկարությամբ գետը կվերցնեն խողովակների մեջ։ Մեկ ՓՀԷԿ էլ գործում է Ձորագետի Չքնաղ վտակի վրա, իսկ երկուսն էլ կառուցման փուլում են։
Այսինքն՝ բոլորը միասին այս պահին կստացվի 10 հատ։ Ո՞ւր ենք գնում այսպիսի տեմպերով, ի՞նչ է լինելու այս հրաշագեղ ձորի, բնության ու գետավազանի հետ։
Լուսանկարներում Ձորագետն է մինչև ՀԷԿ-ի ջուր վերցնելն ու դրանից հետո։ Նայեք ու պատկերացրեք ինքներդ, թե ինչ է սպասվում գետի մյուս հատվածներին։