ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News
Բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը հայտարարել է, որ չի մասնակցելու Կիևում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։
«Ուզում եմ տեղեկացնել, որ չեմ մասնակցելու ապրիլի 21-ից 26-ը Կիևում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, քանի որ առաջին տեղում դնում ենք վնասվածքից ապաքինումը։
Վնասվածքի վրա շարունակում եմ աշխատել ամերիկահայ սպորտային բժիշկ Նիք Թավուկչյանի հետ»,-գրել է Լիլիթ Պողոսյանը Facebook-յան իր էջում։