ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News
Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում- IRTD ծրագրի շրջանակներում այսօր Արարատի մարզի Խաչփար գյուղում բացվեց ևս մեկ յուրահատուկ զբոսաշրջային վայր` «ԱՐՏ-թակարդ» գաստրո բակը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Զբոսաշրջության կոմիտեից։ Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության հետ համատեղ:
«ԱՐՏ -թակարդ» տուն-արվեստանոց է, որի տարածքում հյուրերը կարող եք շրջել քանդակների այգում, համտեսել ավանդական հայկական ուտեստներ, ծանոթանալ հայ ժամանակակից արվեստագետների աշխատանքներին, ինպես նաև փորձել սեփական ուժերը հայկական վայելչագրության մեջ:
Ծրագրի շրջանակում կբացվեն ևս 35 գաստրո բակեր: