ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 17, 24News
Ստամբուլում անցկացված Բալկանյան երկրների ձմեռային առաջնությանը մասնակցել է աթլետիկայի Հայաստանի 16 ներկայացուցիչ:
Եռացատկի մրցաշարում կապանցի Լևոն Աղասյանը ցույց է տվել 16․44 մետր արդյունք և գրավել երկրորդ տեղը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը։
60 մետր արագավազքում (8,15 վայրկյան) լավագույն եռյակը եզրափակել է Հայաստանի ներկայացնող ամերիկահայ Ալեքս Դոնիկյանը:
Եռացատկի կանանց մրցաշարում երևանցի Յանա Աբրահամյանը ցույց է տվել չորրորդ արդյունքը (13․06 մետր)։ Սա Հայաստանի ռեկորդ է:
Անձնական ռեկորդ է գրանցել (7.47 մետր) երևանցի հեռացատկորդ Արտակ Համաբարձումյանը, որը գրավել է 5-րդ տեղը: