ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News
Փետրվարի 18-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին:
ԱԺ լրատվական ծառայությունը հայտնում է, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լեհաստանի խորհրդարանների միջև համագործակցության սերտացմանն առնչվող հարցեր: Երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում կողմերը կարևորել են խորհրդարանականների փոխայցերը և այս համատեքստում քննարկել առաջիկա հանդիպումների հնարավորությունները:
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը: