ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 19, 24News
2019 թվականի ընթացքում դրական փոփոխություններ եղել են՝ արդյունաբերության աճի բարձր տեմպեր, մակրոտնտեսական կայունություն, բնակչության եկամուտների աճ, որի արդյունքում կունենանք աղքատության մակարդակի զգալի անկում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
Անդրադառնալով 2019-ի տնտեսական ցուցանիշներին, Բագրատ Ասատրյանը դրական գնահատեց, որ աճը բարձր է, մասնավորապես, առաջանցիկ աճ է արձանագրել արդյունաբերության ոլորտում, սակայն մտահոգիչ է, որ այդ աճի մեջ որոշիչ է եղել հանքարդյունաբերություն. «Տարվա կտրվածքով հանքարդյունաբերույթյան աճը մոտ 23-24 տոկոս է կազմել, մինչդեռ վերամշակող արդյունաբերության աճը կազմել է 6,7 տոկոս»: