Կորոնավիրուսի պատճառով Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթը կչեղարկվի մինչև մարտի 22-ը ներառյալ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Երևան

«Արմենիա» ավիաընկերության ղեկավարությունը կորոնովիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով որոշել է չեղարկել Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները։

«Պայմանավորված վերջին իրադարձություններով՝ ինչի հետևանքով տեղի է ունենում տոմսերի զգալի վերադարձ, ինչպես նաև հիմք ընդունելով Իսրայելի իշխանության տարածած հայտարարությունը, որում երկիրը հորդորում է իր քաղաքացիներին խուսափել ճանապարհորդություններից, որոշում է կայացրել չեղարկել մինչև մարտի 22-ը ներառյալ Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթները:

Ուղևորների տոմսերը կվերադարձվեն կամ կփոփոխվեն՝ առանց հավելյալ տուգանքների», - նշվում է ընկերության հայտարարության մեջ: