ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News
ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանը չի ցանկանում մեկնաբանել Արամ Վարդանյանի տանը ոստիկանական գործողություններ կատարելու հանգամանքը։
«Այս դեպքի առումով ոչինչ չեմ կարող ասել», - լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Վարդան Ղուկասյանը՝ ընդգծելով, որ պետք է նախ ապացուցել մեղասագրվող հանցանքը, հետո պատասխանատվության ենթարկել:
«Էդ «պատերին ծեփել», «ասֆալին փռել»... դրանց միանշանակ դեմ եմ, չեմ սիրում էդ խոսքերը, մանավանդ, որ վարչապետն է ասում: Բոլորս ենք կողմնակից ու սպասում ենք, որ հանցագործները, երկիրը թալանածները պատժվեն և սպասում ենք, բայց մշտապես ասում ենք, որ մարդը ինչ անում է, թող ապացուցեն, հետո դատեն», - ասել է Ղուկասյանը: