ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական գերատեսչություններում շարունակում են աշխատավարձերից պահումներ անել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: ԱԱԾ աշխատակիցներից ահազանգ ստացանք, որ մինչեւ մայորի կոչում ունեցողներին պարտադրում են 5, իսկ ավելի բարձր կոչում ունեցողներին՝ 10-15 հազար դրամ փոխանցել ֆոնդին:
ԱԱԾ-ում դժգոհ են՝ համարում են, որ իրենք նախկինների դոսյեները զննելու, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու ազգանվեր գործով են զբաղված եւ պետք է լրացուցիչ վարձատրվեն ու նման մասհանումներ չպահանջեն իրենցից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում