ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Մարտի 9-ին՝ ժամը 20:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։37-ին, մարվել՝ 23։15-ին։ Այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ: