ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
Այսօր՝ մարտի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ռուսական ուղղափառ եկեղեցու դիմաց, բախվել են BMW մակնիշի 79 RL 999 համարանիշի և BMW մակնիշի 36 NA 733 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրեջ-փրկարարական ջոկատը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:
Աղբյուրը հայտնում է, որ բախման հետևանքով BMW-ներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին և առաջ ընթանալով՝ հայտնվել կանաչ գազոնում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: