Հանձնաժողովը որոշել է 5 ծառայողի նկատմամբ կիրառել ոստիկանությունից ազատելու տույժը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News    

.

ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի մարտի 12-ին տեղի ունեցած 2020 թվականի անդրանիկ նիստը վարել է ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, մասնակցել են ոստիկանության շտաբի, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն ու կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նիստի օրակարգում ոստիկանության 7 աշխատակիցների նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերի ու եզրակացությունների քննարկումն է եղել։

Պարզելով փաստական հանգամանքները՝ հանձնաժողովը որոշում է կայացրել դիմել ոստիկանության պետի պաշտոնակատարին՝ հիշյալ ծառայողներից 5-ի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, մյուս երկու ծառայողների նկատմամբ կիրառել կարգապահական այլ տույժեր։

Video Player