ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ՀՀ-ում և աշխարհում վերջերս տեղի ունեցող զարգացումները և դրա հետևանքով հյուրանոցային բիզնեսում ստեղծված ճգնաժամային իրավիճակը՝ Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան դիմել է ՀՀ կառավարությանը։
«Հյուրանոցները կրում են լուրջ ֆինանսական կորուստներ։ Ելնելով վերը նշված իրավիճակից՝ հյուրանոցներն արդեն իսկ ունեն դժվարություններ՝ կապված հարկերի և պարտադիր վճարների կատարման հետ»,- ասված է դիմումի մեջ։