ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
South China Morning Post-ը գրում է, որ Հոնգկոնգում սատկել է միակ շունը, որի մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուս։ Ըստ աղբյուրի՝ շանը բուժել և տուն էին ուղարկել, սակայն սատկել է կարանտինից հետո։
Շան տիրուհին չի համաձայնել շանը դիահերձում անցկացնել, սատկելու պատճառները պարզելու համար։
Նշենք, որ շունը պոմերանյան շպից տեսակի էր, 17 տարեկան։