ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիները նախապես պետք է այդ երկրում Հայաստանի դեսպանատուն ներկայացնեն իրենց տվյալները․ հայ-վրացական սահմանի նոր կարգավորումների մասին
Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ երկու երկրներում կարանտինային ռեժիմով պայմանավորված՝ քաղաքացիների տեղաշարժի համար կգործեն սահմանափակումներ: Դեսպանատան հաղորդագրությունը՝ ստորև․
«Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։
Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան թիվ, մեքենայի պետհամարանիշ) մինչև մարտի 24-ը ժամը 12։00-ն անձնական նամակի միջոցով ուղարկել Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջին (կամ դեսպանության Էլ. փոստին՝ armgeorgiaembassy@mfa.am)։
Հայաստան մեկնման ժամի և մեկնողների հավաքատեղիի վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով»։