ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ Հայաստանում առաջիկա օրերին անձրևներ են կանխատեսվում, բաց դրանք գյուղատնտեսական աշխատանքներին չեն խանգարի:
«Հարգելի՛ գյուղատնտեսներ, մարտի 29-30-ին և ապրիլի 1-2-ին ժամանակ առ ժամանակ, որոշակի դադարներով անձրևներ ունենք։ Եվ ամենակարևորը՝ ցրտահարության որևէ վտանգ հանրապետության հովտային և նախալեռնային գոտում, որտեղ առկա է վեգետացիա, այս պահին չենք տեսնում:
Պլանավորեք ձեր աշխատանքը ըստ եղանակի»,- ֆեյսբուքյան էջում գրել է Սուրենյանը։