ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Վերջին մեկ օրվա ընթացքում Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 619 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ընդհանուր առմամբ Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 16 972 մարդ, գրանցվել է վարակման 166 019 դեպք: Հիվանդությունից առողջացել է 62 000 մարդ:
Մադրիդում կորոնավիրուսով վարակվել են 46 600 մարդ, մահացել՝ 6300 մարդ: Կատալոնիայում վարակվել են 34 000 մարդ, մահացել՝ 3400 մարդ: