ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News
Ռուսաստանում կորոնավիրուսի բուժման համար նոր դեղամիջոց են մշակել: Այս մասին հայտնել է առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, փոխանցում է РиаНовости-ն: Դրա կլինիկական փորձարկումները կսկսվեն 10-12 օրից:
Հիշեցնենք, որ ՌԴ-ում վերջին տվյալներով կա կորոնավիրուսի գրանցված ավելի քան 18.000 դեպք, որից ավելի քան 140-ը՝մահվան ելքով: Կորոնավիրուսից վերականգնվել է 1470 մարդ:
Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր ՝ COVID-19 կորոնավիրուս համավարակ Է հայտարարել: Կազմակերպությունը կոչ է արել պետություններին միավորվել վարակի դեմ պայքարում: