ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» ներկայացրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News 

քաղաքական

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում առաջարկել է «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացված Մարտին Գալստյանի թեկնածությունը։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանը:



Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանը, նեկայացնելով Մարտին Գալստյանի կենսագրական մի շարք տվյալներ, նշեց, որ նա սովորել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան հանրային կառավարման դպրոցում: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1998 թվականին՝ ՀՀ կենտրոնական բանկում: 2018 թվականից առ այսօր ԿԲ խորհրդի անդամ է, դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանում: