ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
«Առաջին լրատվական»-ը տեղեկություն է հրապարակել, ըստ որի՝ Սերժ Սարգսյանի դեմ, բացի դիզվառելիքի գործից ևս մեկ քրեական գործ է հարուցվել, որը վերաբերում է կաշառք ստանալուն։ Հրապարակման համաձայն՝ մի գործարար ցուցմունք է տվել և ասել, որ 7 միլիոն դոլար առձեռն կաշառք է տվել Սերժ Սարգսյանին։ Թե ով է այդ գործարարը, հայտնի չէ։
24News-ին Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ այս մասին տեղեկություններ չունեն, իսկ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը չցանակացավ որևէ մեկնաբանություն տալ։
24News-ի տեղեկություններով՝ քրեական գործը հարուցվել է մոտ 10 օր առաջ։ Սերժ Սարգսյանը քրեական գործով անցնում է ոչ թե որպես մեղադրյալ, այլ՝ վկա։
Սոնա Գրիգորյան