ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Հավատացած եմ՝ Նախագահի պաշտոնում Դուք ավելի կհամախմբեք հասարակությանը ու կամրապնդեք Արցախի պետականությունը: Ինչպես տեղեկացնում է ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը, այս մասին Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված շնորհավորական նամակում գրել է ՌԴ Պետդումայի պատգամավոր, Միջազգային Լազարևյան ակումբի համանախագահ, ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը:
«Հարգելի՛ Արայիկ Վլադիմիրի
Շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններում հաղթանակ գրանցելու համար: Ինչպես գիտեք, մենք անտարբեր չենք Ձեր ժողովրդի և Ձեր Հանրապետության ճակատագրի նկատմամբ: Հավատացած եմ, որ Նախագահի պաշտոնում Դուք ավելի կհամախմբեք հասարակությանը ու կամրապնդեք պետականությունը, կապահովեք երկրի խաղաղ ու բնականոն զարգացումը և հաջողությամբ առաջ կտանեք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը:
Թույլ տվեք մաղթել Ձեզ հաջողություն և առողջություն: Հատկապես մեր օրերում երկուսն էլ արդիական են:
Հարգանքով՝ Կոնստանտին Զատուլին»,- գրել է ՌԴ Պետդումայի պատգամավորը: