ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Գլխավոր վտանգը հայ ժողովրդի ոգու ընկճումն է, ոչ թե տարածքային կորուստները։ Պատերազմի արդյունքները հարվածի տակ են դրել հայկական ոգին, պարտվածի սինդրոմը պետք է հաղթահարվի։ Հարկ է նշել՝ կոնֆիլիկտի արդյունքը միանշանակ չէ Ռուսաստանի և Թուրքիայի համար։ Անկարան և Բաքուն չեն զսպի իրենց ախորժակը, և սա հիմք է, որպեսզի ամրապնդվեն Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները։
Ռուսաստանի իշխանությունները գնահատում են Հայաստանի և հայ ժողովրդի հետ հարաբերությունները։ Այս մասին «Позиция» հաղորդման ժամանակ ասել է ՌԴ Պետական դումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինտիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը Սերոբ Օհանյանի հետ զրույցում։
«Ռուսաստանի պետական շահերը Հայաստանի հետ միությունում ներկայացնում եմ ես»,- հայտարարել է Զատուլինը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ