ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 17, 24News
Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակվածների կրկնակի թեստը եղել է բացասական։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը։
«Սիրելի՛ սյունեցիներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ մարզում կորոնավիրուսով հիվանդ բոլոր պացիենտների կրկնակի թեստը եղել է բացասական: Բոլոր վարակակիրներն առողջացել են և դուրս են գրվել հիվանդանոցից:
Սա իհարկե և՛ գոհացնող է, և՛ պարտավորեցնող: Այդ կապակցությամբ հորդորում եմ խստորեն հետևել պարետատան ցուցումներին, ցուցաբերել խոհեմություն և հասարակական պատասխանատվություն: Հետևեք պաշտոնական լրահոսին, մի՛ տրվեք խուճապի և պահպանեք զգոնությունը:
Իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում այս օրերին անձնվիրաբար աշխատող բոլոր բուժաշխատողներին, որոնք, անշուշտ, մերօրյա հերոսներն են»,-գրել է փոխմարզպետը։