ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 21, 24News
«Իմ քայլի» պատգամավոր Անուշ Բեղլոյանը կարծում է, որ «թավիշը չարաշահածները» նրանք են, ովքեր կարծում են, թե ամեն ինչ բռնի ուժով պետք է արվի: 24News-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի «լայվին», որտեղ նա խոսում էր «Սերժի մնացուկներից», «թավիշը չարաշահելուց» ու այլ թեմաներից, Բեղլոյանը նշեց, որ համակարծիք է Փաշինյանի հետ:
«Այո, համակարգոմ կան նախկինից մնացած կադրեր, բայց դա չի նշանակում, թե վհուկների որս ենք անելու կամ նախկինների հետ աշխատած մարդկանց վտարել ենք պատրաստվում»,- շեշտեց «Իմ քայլի» պատգամավորը:
Նա փոխանցեց նաև, որ նախկինները, որ մեծ ռեսուրսներ ունեն դեռևս, անընդհատ գործարք են առաջարկում, բայց իրենք դրան չեն գնում ու չեն գնալու: 24News-ի հարցին՝ ի՞նչ ռեսուրսի մասին է խոսքը՝ պատգամավորն արձագանքեց. «Օրինակ՝ սոցիալական ցանցերը: Ու անհասկանալի է, որ եթե մի օր իշխանությունը դուրս գա ֆեյսբուքից, նախկիններն ո՞ւմ հետ են պայքարելու»:
Մանրամասները՝ տեսանյութում։