ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Գյումրու Յոթ վերք եկեղեցու մոմավաճառը վարակվել է կորոնավիրուսով: Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
«Թեստավորվել է մոտ 25 հոգի, երեկ երեկոյան բոլորի թեստերի պատասխանները բացասական են եղել: Մինչև մայիսի մեկը կինքամեկուսացվենք»,- ասաց Սրբազանը, այնուհետև հավելեց, որ ներկայումս եկեղեցին գործում է, սակայն երեկ՝ ապրիլի 23-ին Յոթ վերքի զանգերը չեն ղողանջել:
«Բոլոր աշխատողներն արդեն ինքնամեկուսացման և մեկուսացման հրահանգի մեջ էին, չնայած այդ ժամանակ արդեն հայտնի էին թեստերի պատասխանները, մենք նպատակահարմար համարեցինք, որ Յոթ վերքը դուրս մնա այդ ընդհանուր ծրագրից և չխախտեցինք ինքնամեկուսացման վիճակը»,- նշեց Շիրակի թեմի առաջնորդը:
Սոնա Գրիգորյան