Շահումյանի գերեզմանատան մոտ մեքենայի ապակին կոտրել, պայուսակ են տարել, մեջը՝ հեռախոս, փող

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

Ապրիլի 12-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնեց, որ նույն օրը, ժամը 13-ից 13.30-ն ընկած ժամանակահատվածում, Շահումյանի գերեզմանատան տարածքում կայանած իր մեքենայի ապակին կոտրել և սրահից հափշտակել են պայուսակ, որի մեջ եղել էին բջջային հեռախոս, փող ու փաստաթղթեր։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակում պարզվեց կասկածյալի ինքնությունը։

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մայրաքաղաքի 41-ամյա բնակիչը ներկայացավ ոստիկանություն և տվեց խոստովանական բացատրություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։

Նախապատրաստվում են նյութեր։