ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News
Իտալիայի տնտեսության հիմքերից մեկը՝ զբոսաշրջությունը, կորոնավիրուսի համավարակի ֆոնին կաթվածահար է եղել։ Ոլորտը վերականգնելու համար Սիցիլիայի իշխանությունը որոշել է վճարել կղզի այցելողների ինքնաթիռի տոմսի կես արժեքը, ինչպես նաև հյուրանոցային ծախսի 1/3-րդ մասը։
Սիցիլիան կորոնավիրուսի հետևանքով 1,09 մլրդ եվրոյի վնաս է կրել, ուղևորությունների արգելքի չեղարկումից հետո զբոսաշրջիկների ծախսերի մասնակի փոխհատուցումը ոլորտն աշխուժացնելու տարբերակ է։