ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 4-ի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդական աշխատավորական կուսակցության» դեմ ծավալած գործողություններին՝ քրդական կուսակցության անդամներին անվանել է «թրի մնացորդ ահաբեկիչներ»:
Էրդողանի արտահայտությանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է քրդամետ կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
««Թրի մնացորդ» արտահայտությունը ստեղծվել է որբերի համար, ինչպիսին Հայոց ցեղասպանությունը վերապրած իմ տատն է եղել: Ամեն անգամ այդ արտահայտությունը լսելիս մեր դեմքի արտահայտությունը սառչում է:
Անազնիվ արտահայտություն է»,-գրել է Փայլանը: