ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը պաշտոնանկ չի արվել, որևէ աշխատակից ազատման դիմում չի գրել: Այդ մասին ԶԼՄ-ներին հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Նշենք, որ ՊՎԾ պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելուց հետո մամուլը գրեց, որ կառույցում բունտ է հասունացել: Շատերը չեն ցանկանում նրա հետ աշխատել և դիմումներ են գրել:
Նշվում էր նաև, որ Էդուարդ Մարտիրոսյանի համար Քյարամյանի նշանակումն անականկալ է եղել: