ԵՐԵՎԱՆ,ՄԱՅԻՍԻ 8, 24 News
Հարավային Կորեայի ֆուտբոլի առաջնությունը մայիսի 8-ին կմեկնարկի սահմանափակումներով: Հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների, ֆուտբոլիստներին կարգելվի թքել, ձեռք սեղմել անգամ խոսել՝ կորոնավիրուի տարածումը կանխելու համար:
Հաղորդվում է, որ անձնակազմերը կպարտավորվեն կրել բժշկական դիմակներ և ձեռնոցներ:
Մրցաշրջանը պետք է սկսվեր փետրվարի 29-ին, բայց կորոնավիրուսի համավարակի պատճառով այն հետաձգվեց, 38 հանդիպման փոխարեն թիմերը կխաղան յուրաքանչյուրը 27-ական խաղ: