ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 12, 24News
Մայիսի 15-ից Իսպանիա ժամանող բոլոր անձինք, այդ թվում՝ Իսպանիայի քաղաքացիները, գտնվելու են 14-օրյա կարանտինում:
Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանությունը:
Նշենք, որ վարակվածների թվով՝ 268,143, Իսպանիան աշխարհում երկրորդ երկիրն է ԱՄՆ-ից հետո: