ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1247-ով: Այս մասին հայտնում է CNN-ը:
Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության գործակալության փոխանցմամբ ներկա պահին նոր տեսակի կորոնավիրուսից ամենից շատ տուժած եվրոպական երկրում հիվանդների թիվը հասել է 5883-ի:Շաբաթ 36 մարդ է մահացել հիվանդությունից:
Չինաստանից հետո ամենից շատ մահացության դեպքեր գրանցվել են Իտալիայում. ընդհանուր առմամբ 233 մարդ է մահացել:
Առողջապահական ոլորտի ղեկավար մասնագետը հայտնել է, որ մահացածների մեծամասնությունը 80-անց տղամարդիկ են, որոնց մոտ այլ առոջղական խնդիրներ էլ են եղել: