ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
Լեհաստանը երկարաձգել է իր սահմանները փակելու ժամկետները մինչև հունիսի 12-ը, ասված է երկրի ՆԳՆ-ի հաղորդագրության մեջ, փոխանցում է РиаНовости-ն:
«ԵՄ երկրների հետ սահմանային վերահսկողությունը երկարաձգվել է ևս 30 օրով», - ասված է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունը հավելել է, որ սահմանն առայժմ հնարավոր կլինի հատել միայն հատուկ առանձնացված հատվածներում: Ստուգումներ կլինեն նավահանգիստներում և օդանավակայաններում:
Նշվում է, որ երկիր կարող են մուտք գործել Լեհաստանի քաղաքացիները, ինչպես նաև օտարերկրացիները, որոնք Լեհաստանի քաղաքացու ընտանիքից են կամ գտնվում են նրանց մշտական խնամքի տակ, ինչպես նաև կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիները, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները և նրանց ընտանիքների անդամները:
Վերջին տվյալներով՝ Լեհաստանում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը կազմել է 17 062, որոնցից 847-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսից ապաքինվել է 6410 մարդ: