ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
«ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ իրականացնելու իմ պատկերացումներն եմ ունեցել, երբեմն դրանք համընկել են որոշ քաղաքական ուժերի հետ, երբեմն՝ ոչ։ «Հայ ազգային կոնգրես» -ի և «Լուսավոր Հայաստան»-ի հետ քաղաքական հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների պատկերացումների շուրջ տարաձայնությունների առիթ», - այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմել է առցանց ասուլիսի ընթացքում։
Փաշինյանը մասնավորապես անդրադարձել է «Լուսավոր Հայաստան»-ի հետ ունեցած տարաձայնություններին և նշել․
««Լուսավոր Հայաստան»-ի հետ տարաձայնությունները գագաթնակետին են ասել, երբ «Ելք»-ում քննարկում էինք, որ պետք է ՀՀ-ում Սերժ Սարգսյանի վերարտադրությունը թույլ չտալուն ուղղված շարժում սկսենք, և այդտեղ սկսեց շատ խորը գաղափարական հայեցակարգային տարաձայնություններ։ Կյանքը ցույց տվեց, որ ՀՀ-ում քաղաքական փոփոխությունների մեթոդի մասով իմ պատկերացումներն ավելի ճիշտ դուրս եկան»։