ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, ընտրական շտաբի ղեկավար Լևոն Զուրաբյանը համարում է, որ չի կարող բանավեճ տեղի ունենալ Հայաստանի հաղթանակի խորհրդանիշ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և պարտության ու նվաստացման խորհրդանիշ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջև։
Փոխարենը Զուրաբյանն առաջարկում է իր հետ բանավիճել։ Նա մարտահրավեր է նետում Փաշինյանին։ Հարկ եղած դեպքում պատրաստ է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ բանավեճին։
Անվտանգային համակարգի վերաբերյալ ՀԱԿ նախընտրական ծրագրի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ընտրապայքարի, ՀԱԿ-ին ուղղված մեղադրանքների վերաբերյալ մեկնաբանությունները՝ տեսանյութում։