ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ խոսել է մեկ տարի առաջ հայտարարված և իրականացված 3․3 մլրդ դոլարի հասնող ներդրումային ծրագրերի մասին։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ 2019թ․-ին Հայաստանը եվրոպական տարածաշրջանում գրանցել է ամենամեծ տնտեսական աճը՝ 7․6%։
Ըստ վարչապետի՝ դա եղել է տնտեսության աշխուժության, ներդրումների հաշվին։
«Հո օդի՞ց չի ընկել։ Չնայած՝ կորոնավիրուսի ճգնաժամը որոշակի սրբագրումներ է մտցնելու։ Բայց մեր բախտն այնքանով բերեց, որ գոնե հեղափոխությունից հետո մեկ ամբողջական տարի ունեցանք։ Պատկերացնում եմ, որ հանկարծ կորոնավիրուսն ի հայտ գար 2019թ․-ին։ Մենք այսօր ոչ մի փաստական թիվ չէինք ունենա, որ հեղափոխությունից հետո ՀՀ-ն ունեցել է տնտեսական հաջողություներ»,- ասել է վարչապետը։