ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Իրազեկման աշխատանք` հազարավոր տնտեսվարողների հետ։
ՀՀ ԱԱՏՄ-ից հայտնում են, որ գործունեության ժամանակավոր կասեցում է կիրառվել Երևանի և մարզերի շուրջ 500 տնտեսվարողի հանդեպ` արձանագրված խախտումների հիմքով։
-Թեժ գծով և առցանց ստացված բողոքները դիտարկումների համար հիմք են ընդունվում։
-Աշխատանքներ են տարվում ԱԱՏՄ վերահսկողության բոլոր ոլորտներում։
-Վերահսկողության դիտակետում են թե խոշոր տնտեսվարողներ` սուպերմարկետների ցանցերի մասնաճյուղեր, արտադրություններ, շինարարություն, այնպես էլ փոքր օբյեկտներ` վարսավիրանոցներ, ատամնաբուժարաններ և այլն։
-Պարետի մայիսի 15-ի միաժամանակ 2 որոշմամբ՝ կասեցում է կիրառվում ևս 47 և 12 տնտեսվարողի հանդեպ։
-Պարետի որոշմամբ սահմանված նորմերի կատարումը ենթակա է պարտադիր կատարման բոլոր տնտեսվարողների կողմից։ Դրանց չկատարումը ենթադրում է վարչական պատասխանատվություն։