ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Covid 19 համավարակի մահաբերությունը ՀՀ-ում 1.3% է, Եվրոպայում՝ 13%։ Այնտեղ համաճարակը սկսել է անկում գրանցել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը։
Գնահատելով համաճարակային իրավիճակը երկրում՝ պատգամավորն նշել է, որ խիստ ծայրահեղ է ասելը, թե վիճակը հսկողությունից դուրս է եկել, բայց հաշվի առնելով վարակի օջախների թիվը, կարելի է նաև նման ձևակերպում տալ։
Նրա խոսքով՝ առողջապահական համակարգը դեռ կարողանում է հիվանդներին բուժօգնություն տրամադրել, բայց վիճակի վատացումը կփոխի մշակված մարտավարությունը։
Շարունակությունը՝ տեսանյութում։