ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Մալդիվների իշխանությունները դիտարկում են միջազգային զբոսաշրջության վերականգնման մի քանի տարբերակ, հաղորդում է РиаНовости-ն:
Երկրի զբոսաշրջության նախարար Ալի Վահիդի խոսքով՝ պատրաստվել են հնարավոր ժամկետներով սահմանների բացման և զբոսաշրջության ոլորտի վերագործարկման մի քանի սցենարներ:
Առավել լավատեսական կանխատեսումներով՝ կղզին օտարերկրացիների համար բաց կլինի հունիսին կամ հուլիսին, իսկ սեզոնային զբոսաշրջությունը կվերսկսվի հոկտեմբերին: Վատագույն դեպքում սահմանները կարող են վերաբացվել միայն 2021 թվականի հունվարին:
Սա հնարավոր կլինի իրականացնել մի շարք պայմանների պահպանման դեպքում։
Նշենք, որ Մալդիվների իշխանությունները քննարկում են, թե որ ավիաընկերությունները կկարողանան թռիչքներ իրականացնել, բոլոր ճանապարհորդների համար կսահմանվի պարտադիր 14-օրյա կարանտի՞ն , թե՞ դրանից կարող են խուսափել նրանք, ում COVID-19-ի ախտորոշման թեստը բացասական կլինի:
Ալի Վահիդի գնահատմամբ՝ Մալդիվների զբոսաշրջության ոլորտի վերականգնման համար կպահանջվի մեկից-մեկուկես տարի: