ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Մայիսի 17-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Խորենացու փողոցից ոստիկանություն բերման ենթարկեցին 30-ամյա մի տղամարդու։
Նրա անձնական խուզարկությամբ գրպանից հայտնաբերվեց չորացված մանրացված, դեղնականաչավուն զանգված։
Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրանյութ է, ինքն է քաղել վայրաճ կանեփի թփից՝ իր օգտագործման համար։
Նշանակվել են փորձաքննություններ։
Նախապատրաստվում են նյութեր։