ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 4, 24News
Կառավարությունը տեղեկացնում է, որ այսուհետ պաշտպանիչ դիմակներ կվաճառվեն նաև ինքնաշխատ տաղավարների միջոցով։ Դրանք արդեն հասանելի են Երևանի մետրոպոլիտենի 7 կայարաններում, առաջիկայում՝ հասանելի կլինեն նաև այլ հանրային վայրերում գտնվող 50 տաղավարներում:
Ըստ պաշտոնական աղբյուրի՝ Հայկական արտադրության դիմակները եռաշերտ են, վաճառվելու են 1 հատը 100 դրամով, յուրաքանչյուր փաթեթի մեջ առկա է 2-ական դիմակ:
Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում էր արել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօրվանից դիմակներ կարող եք ձեռք բերել նաև այս ինքնաշխատ տաղավարներից՝ 2 հատը 200 դրամով»,-գրել էր նա: