ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
«Վարքագծի կանոններ պետք է ձևավորվեն»: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը:
Ոստիկանապետի խոսքով՝ ոստիկանությունն ունեցել է բացթողումներ, բայց մյուս կողմից էլ ուժերի ներածին չափով արել է ամեն ինչ, որպեսզի պարետի ցուցումները կատարվեն:
«Մենք չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել: Դա ուղղակի անտրամաբանական է, բայց մենք վարչական մեթոդներ կիրառել ենք»,- պարզաբանել է Արման Սարգսյանը:
Ըստ փոխանցվող տվյալների՝ կան շուրջ 20 հազար և ավելի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:
«Վարքագծի կանոններ պետք է ձևավորվեն: Պետք է բարեփոխվի նաև ոստիկանությունը, օրենք պահանջողն ինքը պետք է պահի օրենքը», - նշել է ոստիկանապետը:
--0-- ՍՊ