ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Հայաստանում հունիսի 8-ի դրությամբ կորոնավիրուսի 195 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը 13 հազար 325 է։ Կորոնավիրուսից ապաքինվել է 85 մարդ, շարունակում է բուժվել 8943-ը:
Երկրում հիվանդության բռնկումից ի վեր ընդհանուր առմամբ ապաքինվել է 4099 մարդ։
Կորոնավիրուսի հետևանքով գրանցվել է մահվան ևս 11 դեպք։ Մահացածների ընդհանուր թիվը 211 է ։ Այլ պատճառով գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 72-ի։
Ընդհանուր առմամբ թեստավորվել է 70 հազար քաղաքացի:
--0—ՄՀ