ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Լևոն Արոնյանը մեկնարկեց ամերիկյան Clutch Chess International առցանց մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սենթ Լուիս քաղաքի շախմատային ակումբի կազմակերպած մրցաշարի քառորդ եզրափակիչում Արոնյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Գրոսմայստերները խաղացին 6 պարտիա, որոնցից երեքն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով, մեկում Արոնյանը պարտվեց, իսկ երկուսում առավելության հասավ: Այժմ Արոնյանը 8 հնարավորից ունի 5 միավոր: Արոնյանը և Գրիշչուկը ևս 6 պարտիայով կորոշեն կիսաեզրափակիչի ուղեգրի ելքը:
Մրցաշարին մասնակցում են նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լեյներ Դոմինգեսը, ՖաբիանուԿարուանան, Ուեսլի Սոն:Մրցաշարը բաղկացած է 12 տուրից:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ --0—ՄՀ