ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24News
Ժամը 20:40-ի դրությամբ բերման ենթարկված բոլոր՝ 177 քաղաքացիներն ազատ են արձակվել ոստիկանության բաժիններից։ Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«ԱԺ-ի ու Ազգային անվտանգության ծառայության մոտից ընդհանուր թվով բերման է ենթարկվել 177 անձ։ 20։40-ի դրությամբ բոլորն ազատ են արձակվել»,-ասաց Էդգար Ջանոյանը։