ԱՆ-ն ներկայացրել է COVID-19-ի հետազոտություն իրականացնող լաբորատորիաների ցանկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News     

ԱՆ

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններն իրականացվում են` ՀՀ առողջապահության նախարարության 2020 թվականի մայիսի 13-ի թիվ 04-Ց, 2020 թվականի հունիսի 11-ի թիվ 05-Ց և 2020 թվականի հունիսի 19-ի թիվ 07-Ց ցուցումների համաձայն, հետևյալ լաբորատորիաներում`



• «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ

• «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ

• «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ

• «Նատալի ֆարմ» ՍՊԸ («Աստղիկ» բժշկական կենտրոն):

Վճարովի հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներ են`

• «Պրոմ-Տեստ» ՍՊԸ

• «Գիսանե» ՍՊԸ («Դավիդյանց լաբորատորիաներ»)

• «Էկոսենս» ՍՊԸ  

  --0—ՄՀ