ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 3, 24News
Իշխանությունները չեն խառնվում դատարանների գործերին։ Դրա լրջագույն վկայությունն այն է, որ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և 2017թ․-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ կազմակերպելու համար մեղադրվող ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չկալանավորվեցին։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։
Անդրադառնալով ՍԴ-ի խնդրին՝ իրավապաշտպանն ասել է, որ հարցը լուծված է համարում և ընդգծել, որ իշխանությունը վերադարձավ այնտեղ, որտեղից սկսել էր։
«Եթե ժամանակին ՍԴ-ի հարցն ԱԺ-ում լուծվեր ու հենց սկզբում, չէր քաղաքականացվի»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ