ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 4, 24News
Հուլիսի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Դեռևս անհայտ հանգամանքներում ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 7 ժամկետային զինծառայողներ բժշկական հետազոտման նպատակով օպերատիվորեն տեղափոխվել են զինվորական հոսպիտալ, որտեղ հետազոտվել են, և պարզվել է, որ, բարեբախտաբար, նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։
Դեպքի փաստով ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Տավուշի մարզի ռազմական ոստիկանության Բերդի բաժնում նյութեր են նախապատրաստվում, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ըստ աղբյուրի՝ վիրավորներից 4-ն արդեն այսօր դուրս են գրվել հոսպիտալից։
--00—ԼՄ