ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 18, 24News
Meduza.io-ն հայտնում է, որ Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Նանտ քաղաքի Սուրբ Պողոս-Պետրոսի տաճարում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայրում աշխատում է 70 հրշեջ: Կրակի տարածումը դեռ չի հաջողվել հսկողության տակ վերցնել:
Ըստ աղբյուրի՝ հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով ժամը 7:30-ի սահմանում: Պատճառների մասին դեռ չի հաղորդվում:
Նշենք, որ Սուրբ Պողոս-Պետրոսի տաճարը համարվում է Ֆրանսիայի խոշորագույն գոթական տաճարներից մեկը: Դրա բարձրությունը 6 մետրով պակաս է Փարիզի Աստվածամոր տաճարից: Տաճարը հրդեհվել է նաև 1972 թվականին: Դրանից հետո այն 3 տարով փակվել է վերականգնողական աշխատանքների իրականացման համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրդեհվել էր նաև Փարիզի Աստվածամոր տաճարը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
--00—ԼՄ